211652_close_icon
views-count110341 դիտում article-date 13:26 05-01-2024

Արտակարգ իրավիճակ՝ «Չայնիի» ոլորաններից դեպի Գեղարքունիքի մարզ․ ճանապարհի տարբեր հատվածներում կան վթարված ավտոմեքենաներ․ պարեկներն ու փրկարարները ձնակույտերի միջից դուրս են բերել 50-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ․  ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Տեղացած առատ ձյան ու քամու հետևանքով ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի և Հրազդանի հշեջ փրկարարական ջոկատների փրկարարները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնպես չէ, որ ճանշինը աշխատանքներ չի կատարել և չի կատարում, սակայն տեղացած ձյունը մշակված ճանապարհը նորից պատում է ձյան շերտով։

Ճանապարհի աջ ու ձախ կողմերում կան վթարի ենթարկված ավտոմեքենաներ։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով պարեկները ուժեղացված ծառայության են անցել, ինչի համար էլ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, նույն գումարտակի 1-ին դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի և նույն գումարտակի 2-րդ դասակի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ բաժանվել են մի քանի խմբերի և մոտ 40 կմ-ոց ճանապարհի աջ և ձախ կողմերում ուղեկցում են կատարում։

Ավտոմեքենաների մի խմբաքանակ հավաքվում են և Հրազդանի պարեկները նրանց ուղեկցում են դեպի Աբովյանի պարեկների մոտ, վերջիններս էլ վարորդներին ուղեկցում են դեպի Երևան։

Փրկարարներն ու պարեկները 50-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձնակույտերի միջից, իսկ փրկարարական ավտոմեքենաները ճանապարհին արգելափակված 20-ից ավելի բեռնատարներ՝ «ֆուռեր» են դուրս բերել ճանապարհի արգելափակված հատվածներից։

Այս պահին էլ Կոտայքի մարզում փրկարարներն ու պարեկները ճանապարհը սպասարկող ճանշինականների հետ շարունակում են աշխատանքները։

Ֆոտոլրագրողը հայտնում  է նաև, որ ցավոք կան ավտոմեքենաներ, որոնց անվադողերը նախատեսված չեն այս եղանակին օգտագործելու համար՝ ամառային են։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 249+
249+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր