211652_close_icon
views-count25422 դիտում article-date 11:32 21-12-2020

Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Nissan March-ն ու Audi-ն․ կա 6 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Գևորգ Ս․-ի վարած Audi մակնիշի և 26-ամյա Վազգեն Հ․-ի վարած Nissan March մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վազգեն Հ․-ի ուղևորներ՝ 27-ամյա Դիվո Ս․-ն, 31-ամյա Անդրանիկ Թ․-ն, 36-ամյա Սամսոն Ղ․-ն և 27-ամյա Գագիկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր