130816 դիտում
22:50 31-05-2017
Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes Vito, Nissan X-Trail և Nissan March մակնիշի ավտոմեքենաները. կա 1 զոհ, 11 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 116-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Vito մակնիշի 31 LL 600 համարանիշի, Nissan X-Trail մակնիշի 34 QO 600 համարանիշի, Nissan March մակնիշի 34 MN 494 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Իջևանի, մի մասը Դիլիջանի բժշկական կենտրոններ:
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու Իջևանի փրկարարները:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացավ:
Դեպքի վայր են ժամանել ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Աննա Մանթաշյանի հանձնարարականով դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
***
01/06/2017
09։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկանությունն ու Տավուշի մարզային քննչական վարչությունը պարզել են՝ Mercedes Vito-ն վարել է Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ՝ 44-ամյա Գրիշիկ Նազարյանը, Nissan X-Trail-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Առնակ Խաչատրյանը, Nissan March-ը վարել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Խաչիկ Երիցյանը։
Հիվանդանոց են տեղափոխվել Ա. Խաչատրյանը, Nissan March-ի ուղևորուհի՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 60-ամյա Ամալյա Երիցյանը, Mercedes Vito-ի ուղևորներ՝ Կոթի գյուղի բնակիչներ, 46-ամյա Ռիտա Բաբլումյանը, 61-ամյա Արևիկ Նազարյանը, Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ՝ 22-ամյա Թասմին Աղասարյանը, Nissan March-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչներ, 67-ամյա Վերգուշ Երիցյանը, 58-ամյա Կամո Երիցյանը, 33-ամյա Արմեն Երիցյանը, 56-ամյա Կարո Երիցյանը և Nissan March-ի վարորդ Խ. Երիցյանը, ով Իջևանի բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է;
Եվս 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, և քանի որ գանգատներ չի ունեցել, հրաժարվել է բժիշկների օգնությունից։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+