211652_close_icon
views-count1505 դիտում article-date 11:13 21-12-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240, մահվան՝ 26 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154 065-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2656 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 654 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3310-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 644 է, ընդհանուր առողջացածներինը՝ 567 755, փաստացի բուժվողներինը՝ 17 579 (մեկ օրում նվազել է 432-ով): Մեկ օրում արվել է 1009 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 567 755 թեստ:

Նմանատիպ նյութեր