211652_close_icon
views-count194909 դիտում article-date 22:58 18-12-2020

Ողբերգական դեպք Լոռու մարզում. տղան տանը լսել է կրակոցի ձայն ու հետո հայտնաբերել է մահացած հորը, երկտող և ինքնաշեն ատրճանակ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Լոռու մարզի գյուղերից մեկի բնակչի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06:30-ի սահմաններում նշված գյուղի բնակիչ Ա. Շ.-ն տանը կրակոցի ձայն է լսել և մոտենալով կրակոցի ձայնի ուղղությամբ, այնտեղ հայտնաբերել է հոր՝ Մ. Շ.-ի դին: Ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու քննչական բաժնի քննիչը: Ժամանել է նաև դատաբժիշկը, ով հայտնել է որ Մ. Շ.-ն մահացել է աջ ականջի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ նախասրահում գտնվող վառարանի վրա հայտնաբերվել է երկտող, որում եղել է՝ «Ինձ կներեք» գրառումը: Քննիչի կողմից երկտողը, ինքնաշեն ատրճանակն ու մահացածի տղայի կողմից ոստիկաններին ներկայացրած 9 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտները առգրավվել է: Նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական, ձեռագրաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր