211652_close_icon
views-count1382 դիտում article-date 10:02 11-12-2020

ՄԱԿ-ն իրականացնում է ԼՂ-ի հակամարտության գոտու կարիքների գնահատում․ «Ամերիկայի ձայն»

ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիկը լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է ԼՂ-ում ՄԱԿ-ի ներգրավվածության մասին հարցին, ուր նշել է, որ ՄԱԿ-ի կառույցների ներգավման մեջ չկան խոչընդոտներ, սակայն որոշ հարցեր դեռևս մշակման փուլում են: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5694931.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նա կրկին ընդգծել է ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ հայկական և ադրբեջանական կողմերին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին: «Մեր OCHA-ի գործընկերները (Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակ) և ՄԱԿ-ի այլ համապատասխան գործակալություններ և մարմիններ աշխատում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ` Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում նախնական անկախ միջգերատեսչական գնահատում իրականացնելու համար, որպեսզի հստակ պատկերացում կազմվի տեղում մարդասիրական և ցանկացած այլ կարիքների վերաբերյալ: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ բոլոր համապատասխան դերակատարողները լիովին համագործակցեն մեզ հետ` անխոչընդոտ մուտքն ապահովելու և առաքելությունն առաջ շարժելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը:

Նմանատիպ նյութեր