2029 դիտում
09:24 28-09-2021
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամլո խոսնակը՝ ԼՂ հակամարտության մասին․ «Ամերիկայի ձայն»
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուջարիչն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Իր հայտարարության մեջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուջարիչն ասել է. «Գլխավոր քարտուղարը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2021 թվականի սեպտեմբերի 24-ի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել նրանց հովանու ներքո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում»:
Ըստ մամլո խոսնակի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններից մեկ տարի անց գլխավոր քարտուղարը դրական է գնահատում արտաքին գործերի նախարարների մակարդակով անմիջական երկխոսության վերսկսման փաստը և հույս հայտնում, որ նման ջանքերը կշարունակվեն լայնածավալ երկխոսության շրջանակներում՝ առկա խնդիրները կարգավորելու և տևական խաղաղության հասնելու համար, նշել է Դյուջարիչը:
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին: Նա կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ուշադրությունը կենտրոնացնել խաղաղության և համագործակցության առաջխաղացմանը` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին` տեղում ընթացող մարդասիրական, վերականգնողական, զարգացման և խաղաղարար աշխատանքների միջոցով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:

Նմանատիպ նյութեր
1139 դիտում
22:19 19-02-2014
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո քարտուղարը հրաժարական է տվել
2570 դիտում
10:01 11-11-2020
Մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու կողմերին. ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ․ «Ամերիկայի ձայն»
1035 դիտում
09:13 30-08-2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի այցը` տարածաշրջան․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
970 դիտում
22:54 28-01-2025
Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
952 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
937 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ