6835 դիտում
09:31 15-02-2018
ԱՄՆ-ի հետախուզությունը Արցախի հակամարտության հնարավոր վերսկսումը գնահատում է որպես սպառնալիք. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով վեց գերատեսչությունների ղեկավարներ օրերս անդրադարձել են այն բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է Միացյալ Նահանգները: Դրանց թվում էր նաև Արցախի հակամարտության վերսկսումը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4254967.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Օրերս ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով վեց գերատեսչությունների ղեկավարները պատասխանեցին Սենատի հետախուզական ծառայությունների գծով հանձնաժողովի անդամների հարցերին՝ նույն հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում: Լսումները նվիրված էին այն բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է ԱՄՆ-ի անվտանգությունը:
Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոաթսի գրավոր վկայության մեջ, որը վերնագրված է «Համաշխարհային սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների հայտարարություն», բազմաթիվ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ մեկտեղ նշվում է Արցախի հակամարտությունը:
Արցախի հիմնախնդրի մասին խոսելիս հետախուզության տնօրենի հայտարարությանը հակամարտության վերսկսման վտանգի մասին անդրադարձավ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը, ով Ամերիկայի Ձայնի հետ զրույցում չբացառեց, որ այս ապրիլին Ադրբեջանում վաղաժամկետ նախագահական ընտրությունների նշանակումը կապված է Արցախի հիմնախնդրի հետ:
Նմանատիպ նյութեր
1460 դիտում
10:02 11-12-2020
ՄԱԿ-ն իրականացնում է ԼՂ-ի հակամարտության գոտու կարիքների գնահատում․ «Ամերիկայի ձայն»
2699 դիտում
17:29 11-02-2016
Ռիչարդ Միլսն իրատեսական է համարում ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1801 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8883 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին