211652_close_icon
views-count1643 դիտում article-date 23:57 06-12-2020

Սուրեն Սահակյան. Էս դաշտի ու ժողովրդի իրար կապող պորտալարը կտրված ա

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես դեռ մի փոքր հույս ունեի, որ կարելի ա մեզ պատուհասած գոյաբանական խնդիրները համերաշխաբար լուծել, իսկ հետո՝ ըստ առաջնահերթությունների... Պարտության ցնցումը մարդկանց պետք ա մոտեցներ, մի կողմ թողեր խնդիրները, իրար հանդեպ հոգատարությամբ լցներ, բայց քաղաքական կոչվող դաշտն արդեն նախընտրական արշավների մեջ ա, դրանց ժամանակը չի։ Քանի գնա, էնքան ավելի շատ բաժանարար գծեր ենք տեսնելու, փոխանակ միասնական, համերաշխ գործի։ Ամեն առավոտ արթնանում եմ ու ծանոթանում հանրային դաշտ ներտված ատելության ու թարախի նոր չափաբաժնի, ինչն առաջիկա ամիսներին աստիճանաբար կաճի։ Ինչպես միշտ, էս դաշտի ու ժողովրդի իրար կապող պորտալարը կտրված ա։ Ըստ այդմ՝ քաղաքական դաշտի ռեֆորմներն էսօր կարևոր ա, քան երբևէ։ Էդտեղ հարաբերությունները կարգավորվում են հիմնականում Սահմանադրությամբ ու «Կուսակցությունների մասին» օրենքով։ Դե հերթական անգամ պարզվեց, որ Սահմանադրությունը փոխելու կարիք ու ժամանակ չկա։ «Կուսակցությունների մասին» օրենքը փոխվում ա, այն ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու ա, բայց արդյո՞ք այն ունակ ա հիմնովին փոխել քաղաքական կոչվող դաշտը, այն իրականում քաղաքական դարձնել։ Կարդացեք։ ԱԺ կայքում կա։ Ես իմ կանխակալ կարծիքը չհայտնեմ»։

Նմանատիպ նյութեր