211652_close_icon
views-count28436 դիտում article-date 10:55 25-11-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ գործող 35-ից ավելի ավտոտնակներ ողողվել են կեղտաջրով. կա դաշտի փլուզման ու խոլերայի վտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 10 ժամից ավելի բնակիչները ահազանգել են Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբետ Հովասափյանի աշխատակազմ և «Վեոլիա ջուր» և խնդրել են, որպեսզի լուծվի մի քանի օր շարունակ Դավիթաշեն 1-ին թաղամասի 45 և հարակից շենքերի բակում գործող ֆուբոլի դաշտի և դրա տակ օգտագործվող քաղաքացիների ավտոտնակները ողողած կեղտաջրերի հարցը:  

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Քանի օր է՝ էս վիճակն է, բոլոր պատկան մարմիններին տեղեկացրել ենք, «Վեոլիա ջուրը» արդեն անգիր արած նույն խոսքերն է ասում՝ «խնդրին տեղյակ ենք, տեխնիկան  ազատ չի, որ ազատվենք, կմոտենանք» ու արդեն քանի օր է՝ իբրև թե մոտենում են:  

Երևանի քաղաքապետարան ու Դավիթաշենի թաղապետարան էլ ենք դիմել, եթե թաղապետարանից թաղապետ Ա. Հովասափյանի գլխավորությամբ ժամանել ու տեղում ծանոթացել են խնդրին և խոստացել, որ «Վեոլիա ջրին» կպարտավորեցնեն աշխատանքները սկսել, ապա քաղաքապետարանից պատասխանել են, թե դա մեր իրավասության մեջ չէ:  

Ամբողջ տարածքն արդեն գարշահոտություն է տիրում. կեղտաջրերի բարձրությունը ավտոտնակների մոտ հասնում է 15-30 սմ-ի ու դեռ կեղտաջուրը անխնա հոսում է:

Վթարումները կանոնավոր կատարում ենք, «Վելոիա ջրին» պարտք չունենք, բայց փոխարենը «Վելոիա ջրից» ստանում ենք 0 դրական աշխատանք:  

Հիմա գիշեր ա, թաղապետի հանձնարարականով կոմունալից նորից կգան, բայց իրենք ինչ պիտի անեն, էն որ ասում ա՝ շան գլուխը թաղված ա որտեղ որ պետք ա, իրանք մեզնից լավ գիտեն. պետք է «Վելոիա ջրին» պարտավորեցնեն, որ գործ անի, ոչ թե ամեն անգան փափուկ բարձ դնի գլխներիս տքակ:

Եթե հարցը չլուծվի, ֆուտբոլի դաշտը փլվելու ա, հետո ասելու են երեխաներին ապահովում ենք, խաղահրապարակներով, ֆուտբոլի դաշտերով, բա հեսա աչքներիս դեմը կեղտաջրերի գրշահոտության հետևանքով դաշտը փլվելու է, հիմա գոնե հետևություններ անեն»:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր