211652_close_icon
views-count38488 դիտում article-date 22:34 03-12-2020

Ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. 35–ամյա վարորդը բեռնատար Mercedes-ով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում 35-ամյա Արտակ Մ.-ն իր վարած բեռնատար Mercedes-ով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Ռադիկ Գրիգորյանն ու տեսուչ Արման Մկրտչյանը: Թե ինչն է եղել վթարի պատճառը, ճանապարհային ոստիկանությունը պարզում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր