211652_close_icon
views-count1548 դիտում article-date 19:35 30-11-2020

Կիկե Սետյենը դատի է տվել «Բարսելոնային»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը դատի է տվել կատալոնական ակումբին, հայտնում է Armsport.am-ը: 62-ամյա մասնագետը պնդում է, որ ակումբը խախտել է պայմանագրային պարտավորությունները ՝ չվճարելով իրեն փոխհատուցում պայմանագրի վաղաժամկետ լուծարման համար: Հիշեցնենք, որ Սետյենը ստանձնել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզի պարտականությունները 2020 թվականի հունվարին և պաշտոնանկ արվել օգոստոսին՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիայից» ջախջախիչ պարտությունից հետո (2: 8): Ակումբի հետ մարզչի պայմանագիրը նախատեսված էր մինչ 2022-ի ամառը: Գլխավոր մարզչի պաշտոնում Սետյենին փոխարինել է Ռոնալդ Կումանը:

Նմանատիպ նյութեր