Սետյենը հայտարարել է, որ դատի է տալիս «Բարսելոնային»
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հայտնել է, որ դատի է տալիս կատալոնական ակումբին:
Այսօր հայտնի էր դարձել, որ «Բարսան» արդեն պաշտոնապես խզել է պայմանագիրը Սետյենի հետ և նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Լա Լիգայի առաջին տուրում կկարողանա թիմը ղեկավարել պահեստայինների նստարանից:
Սետյենը դժգոհ է մնացել, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը մի ամիս լռություն է պահպանել:
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն նրան չէր հայտնել պաշտոնանկության պայմանների մասին: Սետյենի փաստաբանները ակումբից որպես փոխհատուցում պահանջելու են 4 մլն եվրո: