Էրնեստո Վալվերդեն պաշտոնանկ եղավ. նրան կփոխարինի Կիկե Սետյենը. Mundo Deportivo
«Բարսելոնայի» մարզաբազայում ավարտվեց ակումբի տնօրենների խորհրդի նիստը: Դրա արդյունքներով որոշում կայացվեց թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի պաշտոնանկության մասին, հայտնում է Mundo Deportivo-ն:
Այս հարցով հունվարի 14-ին կկայանա ակումբի ղեկավարների մամուլի ասուլիսը:
Ներկա պահին Վալվերդեի հիմնական փոխարինող է հանդիսանում «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը: Նրա գործակալն արդեն ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք՝ բանակցություններ վարելու:
Նշվում է, որ Սետյենն արդեն պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ: