211652_close_icon
views-count1055 դիտում article-date 12:04 29-11-2020

Միաբանության երթ՝ Ազատության հրապարակից, ի աջակցություն զինվորների և զինծառայողների հարազատների

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու դերասան Հրանտ Թոխատյանը հանդես են եկել միաբանության կոչով։ Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն: Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով: Մենք գիտակցում ենք, որ ճակատագրական այս հարցի լուծման համար թանկ է ամեն րոպեն: Մենք գիտակցում ենք նաև, որ այս խնդրի հանգուցալուծումը կախված է ամեն հայից՝ անկախ նրա բնակության վայրից: Այդ իսկ պատճառով, մենք հայտարարում ենք. վաղը, կիրակի օրը, նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին և մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին: Կոչ ենք անում բոլոր մեր այն սրտացավ հայրենակիցներին՝ անկախ քաղաքական նախասիրությունից, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը՝ ՄԻԱՑԵՔ ՄԵԶ. ԵՒ ԱՅՍՊԵՍ. 1. Երթի մասնակիցների հավաքը 11:45-ին Ազատության հրապարակում 2. 12:00 երթի մեկնարկը 3. Երթուղի՝ Ազատության հրապարակ - ՌԴ դեսպանատուն Հետագա բոլոր գործողությունների ու երթուղիների մասին կտեղեկանաք մեր ֆեյսբուքյան էջերից: Հ.Գ. Խնդրում ենք երթին ներկայանալ միայն մեր զոհված և անհետ կորած հայրենակիցների նկարներով, տղաների անվտագության նկատառումներից ելնելով ՝բացառելով գերեվարվածների նկարների առկայությունը: Տեղադրեք ձեր էջում և ավելացրեք ձեր անունը:

Նմանատիպ նյութեր