Երևանի Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ տեղի ունեցավ ջահերով երթ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին .ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 23-ին Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, որն արդեն ավանդական է դարձել:
Երթի մասնակիցների ձեռքերին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար վառված ջահեր էին շողշողում:
Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանալու այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը.
Երթին մասնակցում էին բազմահազար երիտասարդներ, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական միությունների ներկայացուցիչներ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի