211652_close_icon
views-count1433 դիտում article-date 20:28 28-11-2020

Ռուս խաղաղապահների աջակցությամբ այսօր ևս 2115 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ

Վերջին մեկ օրում ավելի քան 2100 փախստական ռուս խաղաղապահների աջակցությամբ կարողացել է Հայաստանից վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/28/refugees/3455695]Tert.am[/url]-ը: «Մեկ օրում ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից 2115 մարդ է վերադարձել: Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 21 083 փախստական»,- ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: Բացի այդ, նշվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղի ականազերծման աշխատանքները: «Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 2.85 կմ երկարությամբ ավտոճանապարհ, 5.9 հեկտար տեղանք Ստեփանակերտ քաղաքում: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում տարվող ականազերծման աշխատանքների ընթացքում մաքրվել է 14.67 հա տարածք, 5.5 կմ ճանապարհ, 81 շինություն, հայտնաբերվել և ոչնչացվել է 416 պայթուցիկ առարկա»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում տեղակայված բուժկետում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել տեղի 65 բնակչի:

Նմանատիպ նյութեր