Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները նոյեմբերի 29-ին ուղեկցել են ավտոբուսների հերթական շարասյանը, որը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել փախստականների հերթական խմբին: Այս մասին [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12327464@egNews]հայտնում է[/url] ՌԴ ՊՆ-ն:
Ավտոբուսները Երևանից Ստեփանակերտ են տեղափոխել 1699 մարդու: Շարասյան տեղաշարժն ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:
Ստեփանակերտում իրենց տներ վերադարձող խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների անվտանգ տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ մշտական բնակության համար Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական: