2093 դիտում
20:27 20-11-2020
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 1382 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1382 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուս խաղաղապահները տեղական իշխանություններին առավելագույն աջակցություն են ցուցաբերում խաղաղ կյանքի վերականգնման գործում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի տների միջև ճանապարհային երթեւեկությունը, էլեկտրականության, ջրի եւ գազի մատակարարումները: Ռուս խաղաղապահները ապահովել են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուս խաղաղապահների զորակազմի տեղակայումը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Նմանատիպ նյութեր
2252 դիտում
13:40 17-01-2021
Խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 638 փախստական
1718 դիտում
20:28 28-11-2020
Ռուս խաղաղապահների աջակցությամբ այսօր ևս 2115 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
1870 դիտում
10:51 07-12-2020
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Արցախ
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1198 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1402 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ