1721 դիտում
20:28 28-11-2020
Ռուս խաղաղապահների աջակցությամբ այսօր ևս 2115 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Վերջին մեկ օրում ավելի քան 2100 փախստական ռուս խաղաղապահների աջակցությամբ կարողացել է Հայաստանից վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/28/refugees/3455695]Tert.am[/url]-ը:
«Մեկ օրում ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից 2115 մարդ է վերադարձել: Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 21 083 փախստական»,- ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղի ականազերծման աշխատանքները: «Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 2.85 կմ երկարությամբ ավտոճանապարհ, 5.9 հեկտար տեղանք Ստեփանակերտ քաղաքում: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում տարվող ականազերծման աշխատանքների ընթացքում մաքրվել է 14.67 հա տարածք, 5.5 կմ ճանապարհ, 81 շինություն, հայտնաբերվել և ոչնչացվել է 416 պայթուցիկ առարկա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում տեղակայված բուժկետում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել տեղի 65 բնակչի:
Նմանատիպ նյութեր
2252 դիտում
13:40 17-01-2021
Խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 638 փախստական
2093 դիտում
20:27 20-11-2020
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 1382 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
1732 դիտում
10:54 30-11-2020
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական. ՌԴ ՊՆ
Այս բաժնից
1258 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1090 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1060 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք