Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ից 17:20-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծ պողոտայում բախվել են Rolls Royce մակնիշի 01 AA 015 համարանիշի և Toyota մակնիշի 35 QQ 981 համարանիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Վահե Սարգսյանն ու տեսուչ Ավագ Ասիրյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը Rolls Royce-ի վարորդն է եղել, իսկ նշված ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանինն է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Գռզո» մականվամբ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն և հայտնի գործարարի Rolls Royce-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020.11.28 18:12


Twitter
Вконтакте
Одноклассники

Ամենադիտվածներ


