Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արհամարհած ունեն ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում. մի՞թե նրանց դուր է գալիս իրենց քթի տակ ստեղծված գարշահոտ վիճակն ու խոզանոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Օգոստոսի 8-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Աբովյան քաղաքում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի և Կոտայքի մարզի վիճակագրական կոմիտեի հարակից տարածքում տիրող հակասանիտարական, անգամ գարշահոտ վիճակի մասին։
Հրապարակումից հետո պատասխանատուները խոստացան, որ հրատապ խնդիրը կլուծվի և տարածքից կհեռացվեն քննչական բաժնում քննվող ավտովթարների ու վրաերթերի հետևանքով տեղափոխված տրանսպորտային միջոցները, քանի որ շատ ավտոմեքենաներ վերածվում էին աղբարկղների, փնթի քաղաքացիները ձեռքին եղած իրենց աղբը լցնում էին այնտեղ։ Որոշ հատվածներ էլ գիշերային ժամերին օգտագործվում էր որպես պետքարան։
Երեկ՝ օգոստոսի 25-ին, ականատես եղանք, որ խնդիրը ոչ թե լուծվել, այլ էլ ավելի է վատացել։ Ավելացել են աղբը և վթարված մեքենաների քանակը։
Մինչդեռ ցավալի է, որ պատասխանատուներն արհամարհած ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականը, որ նման բաներն անթույլատրելի են։ Երևի թե պատասխանատուներն իրենց ականջին օղ չեն արել վարչապետի հանձնարարականը, հակառակ դեպքում խնդիրը պետք է շուտ լուծված լիներ, ինչպես երբ նման խնդիր կար Արագածոտնի մարզում, երբ դատարանի բակն ու մուտքը վերածվել էին հակասանիտարական վիճակի, իսկ հրապարակումից կարճ ժամանակ անց տարածքից հեռացրեցին այդ ամենը։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երկար ու ձիգ տարիներ է, ինչ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակ, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, ինչպես նաև Կոտայքի մարզի վիճակագրական կոմիտե այցելողները ականատես են լինում գարշահոտ ու հակասանիտարական վիճակի։
Քանի տարի է՝ այդ կառույցներ հասնելու համար քաղաքացիները պիտի կրեն հակագազ, որպեսզի գարշահոտից սրտխառնոց չունենան, իսկ հետիոտնի համար նախատեսված վայրերով էլ, որտեղ ի դեպ տեղադրված են հատուկ ցուցանակներ, չեն կարող անցնել և հայտնի էլ չէ, թե երբ պատասխանատու մարմինները տարածքը կազատագրեն հարյուրավոր ճանապարհատրանսպորտային պատահարների, վրաերթերի, քրեական պատմություններով անցած, այդ թվում՝ ողբերգական, ոստիկանության բաժին բերված, նույնիսկ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաներից։
Նշված խնդիրը լուծելու համար ստիպված դիմել էինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, որպեսզի հրատապ միջոցներ ձեռնարկեն և այս տարածքից հեռացնեն այս ամենը, քանի որ որոշ ոչ սրտացավ քաղաքացիներ էլ ավտոմեքենաների բեռնախցիկները վերածել են աղբադույլի, իսկ որոշ հատվածներում էլ հոգում են իրենց բնական կարիքները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ տարիներ առաջ էր տվել խիստ հանձնարարական, որ չի հանդուրժի այն պաշտոնյաներին ովքեր իր հանձնարարականը անգամ կկատարեն թերի։ Մինչդեռ վարչապետի տված հանձնարարականը, որ նման ավտոմեքենաները պետք է երթևեկելի գոտում չլինեն, Կոտայքի մարզի պաշտոնյաների համար ասես հիմք չլինի, ու հիմա երբ վարչապետը խիստ միջոցներ ձեռնարկի այդ պաշտոնյաների նկատմամբ, կասեն՝ թիրախում նորից մենք հայտնվեցինք։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Կոտայքի մարզում, մասնավորապես՝ Աբովյան քաղաքում, կան շատ տարածքներ, որտեղ հնարավոր է ստեղծել հատուկ պահպանվող տարածք, տեղադրել տեսախցիկներ ու նշված ավտոմեքենաները տեղափոխել այդ վայր։
Եվ որ ամենացավալին է, այդ հատվածի հարևանությամբ ՀՀ կառավարության և Աբովյանի քաղաքապետարանի մեծ ներդրումների շնորհիվ ստեղծվել են թենիսի կորտ, գեղեցիկ զբոսայգի, բայց վատ է, որ այդ ամենին հարակից տիրում է նման հակասանիտարական ու սրտխառնոց առաջացնող վիճակ։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։