Խոշոր հրդեհ՝ Երևանում. «Մաքուր երկաթ» ընկերությունում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ. տեղում են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի փողոցի 72/2 հասցեում գործող «Մաքուր երկաթ» ընկերությունում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալներ Զավեն Մելքոնյանի և Վահագն Ալավերդյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են «Մաքուր երկաթ»-ի աշխատակիցները։
Այս պահին հրշեջներին կարծես թե հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն դեռ հետախուզական աշխատանքներ են կատարում՝ կրակի թաքնված օջախները հայտնաբերելու համար։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր հերթապահություն են իրականացնում, որ եթե անհրաժեշտ լինի օգնության, իրենք այն ցուցաբերեն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ծուխը տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։