211652_close_icon
views-count111715 դիտում article-date 17:23 30-09-2015

Ո՞վ է Երևանում առանց թիկնապահների շրջում սովորական համարանիշներով Rolls-Royce-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետությունում կան օլիգարխներ, ովքեր, երբ ձեռք են բերում ամենավերջին դասի թանկարժեք ավտոմեքենաներ, առաջին հերթին մտածում են` «կես ավտոյի քաշ էլ մուծվեն», որպեսզի ունենան «գոլդ համարանիշներ»: Թե ովքեր են այդ օիլգարխները, ովքեր, ասես կտակ արած լինեն «գոլդ համարանիշները` հանրությունը լավ գիտի, այն դեպքում, երբ միայն իրենց 8, 5, 3- միլիոնանոց համարներով կարող են զբաղվել բարեգործությամբ: Այսօր Երևանում կհանդիպես Rolls-Royce մակնիշի 35 SD 470 համարանիշի ավտոմեքենայի: Առաջին հայացքից թվում է, թե համարանիշները կեղծ են, քանի որ հասարակությունն ասում է` մի թե նման ավտոմեքենա ունեցողը խառը համարներ կդնի իր ավտոյին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ այդպես էլ է լինում: [color=#EF2929]Նշված ավտոմեքենան պատկանում է Ռուսաստանում բնակվող հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, ով այս օրերին Երևանում շրջում է նշված ավտոմեքենայով և առանց թիկնապահների: [/color] Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր