211652_close_icon
views-count30595 դիտում article-date 10:17 28-11-2020

Ավտովթար Արմավիրի մարզում․ 78-ամյա վարորդը Москвич-ով բախվել է կամրջի բետոնե արգեղապատնեշին և կամրջի ճաղավանդակին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 78-ամյա Ս․ Նիկողոսյանը Էջմիածին քաղաքից Ծաղկունք գյուղ տանող կամրջի վրա իր վարած Москвич-412 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ս․ Նիկողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետքաննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան կամրջից ցած չի ընկել շնորհիվ կամրջին տեղադրված երկաթե ճաղավանդակի։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր