Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Նախքան պատերազմը՝ օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցվում էր Շուշիից: Ռազմագործողություններից հետո գյուղը ջրից զրկվել է:Համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանն ասում է, որ ընտանիքների մեծ մասը հրադադարից հետո վերադարձել են, բայց խմելու և առօրյա օգտագործման ջրի հարցն օրախնդիր է:
Գյուղը ջրաֆիկացնելու հարցով համայնքի ղեկավարը դիմել է ԱԻ պետական ծառայության տնօրենին:
Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով այսօր հրշեջ փրկարարական մեկ ավտոմեքենայով 8 տոննա ջուր է մատակարարվել գյուղի գլխավոր ջրավազան:
Ավելացնենք, որ այն շարունակական կլինի, մինչև գյուղի ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի:
Ռուդիկ Ասլանյանն իր շնորհակալությունն է հայտնել փրկարար ծառայությանը, ի դեմս Կարեն Սարգսյանի, կենսական նշանակության հարցը լուծելու և դաշուշենցիներին աջակցելու համար:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա. ջրամբարը սնուցվում էր Շուշիից. Արցախի ԱԻ պետական ծառայություն
2020.11.26 17:30



Տեսանյութ
Խմելու մաքուր ջուր՝ Դաշուշեն համայնքի բնակիչներին: Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա: Նախքան...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Четверг, 26 ноября 2020 г.
Twitter
Вконтакте
Одноклассники