Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը. Արցախի ԱԻ պետական ծառայություն
                        Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։
Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը  համեմատաբար հանգիստ է եղել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

