211652_close_icon
views-count31196 դիտում article-date 12:25 18-06-2019

Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում 1 շաբաթ է՝ խմելու ջրի խողովակաշարը վնասվել է, ու ջուրն անխնա հոսում է. բնակիչների հույսը Վեոլիա Ջրի ղեկավարությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 շաբաթ է, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի բնակիչներն ահազանգում են, որ իրենց փողոցի թիվ 31 տան դիմաց խմելու ջուրը խողովակաշարի վնասման պաճառով անխնա հոսում է։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Վստահ ենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուները տեղյակ չեն այս խայտառակ վիճակից, քանի որ եթե տեղեկացված լինեին, ապա տարածքը սպասարկող պատասխանատուներին մի քան մուշտի կտային, ովքեր իրենց աշխատանքները կատարում են թերի։ 1 շաբաթ առաջ ահազանգել ենք տարածքը սպասարկող տեսուչին և հայտնել, որ խմելու ջուրն անխնա հոսում է։ Եկել են, չիվի են խփել, այդքանով իրենց գործը համարել են ավարտած ու գնացել, իսկ նրանց գնալուց 1 օր անց նորից սկսեց ջուրը դուրս տալ։ Եթե խողովակաշարը չփոխվի, ոչ մի հարց չի լուծվի։ Մեր հույսը «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունն է, քանի որ տեղական իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ երեկ վնասված այդ փոսի մեջ ավտոմեքենա էր հայտնվել, ու միայն տրակտորի օգնությամբ բնակիչները կարողացան այն դուսրս բերել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր