211652_close_icon
views-count10593 դիտում article-date 22:52 05-10-2017

ԱՀ Մարտունու շրջանի Հացի գյուղում տեղի է ունեցել խմելու ջրի խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղում մասնակցել է Շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված խմելու ջրի խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ Ա. Հարությունյանը իր խոսքում կարևորել է «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպության գործունեությունը՝ Արցախի գյուղերի ջրամատակարարման խնդիրները լուծելու գործում: Նա նշել է, որ համայնքները խմելու ջրով ապահովելը մշտապես գտնվում է պետական հոգածության ներքո, և ուրախալի է, որ այդ գործում ակտիվ մասնակցություն են ունենում նաև բարեգործական կազմակերպությունները­: Արայիկ Հարությունյանը խորհրդանշական է համարել պատմական Հացի գյուղի ջրագծի կառուցումը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ է գտնվում հայտնի «Անահիտի աղբյուրը»: Նշենք, որ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու: Հիմնադրամը շուրջ 10 տարում համաֆինանսավորել է Արցախի 12 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները՝ բարերար Ժակ Մաթոսյանի ակտիվ աջակցությամբ: [b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր