Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Հարի Լինեկերը արձագանքել է արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի մահվան լուրին:
«Արգենտինայում գրում են, որ Դիեգո Մարադոնան մահացել է:Նա մեծ առավելությամբ ոչ միայն իմ սերնդի, այլ միգուցե՝ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն էր:
Երջանիկ, բայց անհանգիստ կյանքից հետո, հուսով եմ, նա վերջապես որոշ հանգստություն կգտնի աստծո ձեռքերում», գրել է Լինեկերը:
Նշենք, որ Լինեկերը Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում՝ Արգենտինայի հավաքականի հետ հանրահայտ խաղին, որտեղ Մարադոնան խփեց բոլոր ժամանակների ամենագեղեցիկ գոլը և բոլոր ժամանակների ամենասկանդալային գոլը, որը հայտնի է որպես «Աստծո ձեռք»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հարի Լինեկեր. Մարադոնան ոչ միայն իմ սերնդի, այլ միգուցե, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.11.25 20:56



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники