Հարի Լինեկեր. Եթե «Լեսթերը» Անգլիայի չեմպիոն դառնա, միայն վարտիքով եթեր դուրս կգամ
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ներկայումս BBC-ի «Match of the Day» ծրագրի հաղորդավար Հարի Լինեկերը խոստացել է ուղիղ եթեր դուրս միայն վարտիքով, եթե «Լեսթերը» Անգլիայի չեմպիոն դառնա:
«Եթե «Լեսթերը» չեմպիոն դառնա, ապա նոր մրցաշրջանում Match of the Day-ի առաջին հաղորդումը կվարեմ միայն վարտիքով», ասել է Լինեկերը:
Հիշեցնենք, որ 16-րդ տուրից հետո՝ 2:1 հաշվով հաղթելով «Չելսիին», «Լեսթերը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: