Մեսսին աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է. Լուիս Էնրիկե
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ լուիս Էնրիկեն գովասանքի խոսքեր է հղել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին, ով երեկ Չեմպիոնների լիգայի շրջանակում ԱՊՕԵԼ-ի հետ կայացած խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ և 74 գոլով դարձավ մրցաշարի բոլոր ժամանակնների լավագույն ռմբարկուն: Այդ ցուցանիշով արգենտինացին շրջանցեց Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլին:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք: Հիանալի է, որ Սուարեսը գոլի հեղինակ դարձավ: Համոզված եմ, որ սա նրա վերջին գոլը չէր: Սուարեսը բացի գոլեր խփելուց նաև հիանալի է գործում թիմային գործողություններով: Ինչ վերաբերվում է Մեսսին, ապա նա համարվում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Ապագայում նա կշարունակի զարմացնել մեզ»,- նշել է Լուիս Էնրիկեն: