Հարի Լինեկեր. Կան բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներ, և կա Մեսի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող, ներկայումս մարզական վերլուծաբան Հարի Լինեկերը մեկնաբանել է Լիոնել Մեսիի երրորդ գոլը «Բետիսին»՝ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում (4:1):
«Երրորդ գոլը պարզապես անհավանական էր: Կան մեծագույն խաղացողներ, կան բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներ, և կա Մեսի», գրել է Լինեկերն իր թվիթերում: