1530 դիտում
17:42 22-11-2020
Սա նաև քաղաքակրթական կոլլապս է, ինքնության շոկ
Այն, ինչին հանգեցրեց դավադիր, ստահակ եւ պիղծ խունտայի կառավարումը, ոչ միայն ռազմաքաղաքական ֆիասկո է, ոչ միայն այլեւս չսպիացող անձնական ողբերգություններ, ոչ միայն աշխարհաքաղաքական դեֆոլտ։
Սա նաեւ քաղաքակրթական կոլլապս է, ինքնության շոկ։
Երրորդ Հանրապետության ողջ «ԵՍ»-ը կառուցված էր Արցախյան շարժման շուրջ։
Հանրապետության ակունքներն Արցախյան հողի մեջ էին։
Մեր ազգային լեգենդները Արցախյան ազատամարտի դաշտերում էին։
Մենք Հանրապետություն էինք Արցախով։
Մեր Ազգային արժանապատվության շաղախն էր Արցախը։
Եվ մենք կորցրեցինք մեր հավաքական «ԵՍ»-ը։
Այսօր հայոց պետականության նոր «ԵՍ» սինթեզելը կենսական հրամայական է։ Այդ վերաիմաստավորված բովանդակությունը պարտվողական, կոլաբորացիոնիստ եւ ամորձահատված քաղաքական, մտավորական եւ հանրային շրջանակները երկնել չեն կարող։
Եվ այս հարցը շատ ավելին է, քան պարզապես «Շուշիի ողբ» ստեղծել կամ «Թաղավարտի քսան օր» գրելը։
#հողատու
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Այն, ինչին հանգեցրեց դավադիր, ստահակ եւ պիղծ խունտայի կառավարումը, ոչ միայն ռազմաքաղաքական ֆիասկո է, ոչ միայն այլեւս...
Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 22 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
1449 դիտում
23:11 30-01-2022
Մեր պայքարը նաև քաղաքակրթական է. Վարդան Ոսկանյան
3706 դիտում
09:59 30-05-2014
Հետտոնական շոկ՝ Հայաստանի համար․ Ժամանակ
Այս բաժնից
1258 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2650 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում
817 դիտում
09:16 15-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ