Մեր պայքարը նաև քաղաքակրթական է. Վարդան Ոսկանյան
Մշակույթով շաղախված՝ Հայաստանի սրբազան հողի ամեն մի անկյան պաշտպանությունը և խնամքը, ըստ էության, հինավուրց քաղաքակրթության պաշտպանությունն է նորահայտ բարբարոսներից՝ տևական ճակատամարտ, որտեղ բարբարոսների ամեն առաջխաղացում նշանակում է մշակույթի և քաղաքակրթության ոչնչացում։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Մեր բարձրավանդակի անխտիր բոլոր անկյուններում սփռված են հայկական նյութական մշակույթի կոթողները, իսկ այս տարածքի ոչ նյութական մշակույթը խոսում է հայերեն։ Եվ հետևաբար, Հայաստանը պաշտպանելն աներկբայորեն նշանակում է պաշտպանել մշակույթը։

Ուստի հազարամյակների խորքից մեզ ժառանգված Հայաստանի պետականության ծրագրի համար մեր պայքարը նաև քաղաքակրթական է, որտեղ պետք է ջախջախել և փլուզել բարբարոսական հորդան բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի ապրի քաղաքակրթությունը, զի նաև Աստված ընդ մեզ է»։