211652_close_icon
views-count3670 դիտում article-date 09:59 30-05-2014

Հետտոնական շոկ՝ Հայաստանի համար․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 29-ին, իրավամբ կարող ենք համարել Հայաստանում հետտոնական շոկ։ Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության, իսկ ըստ էության անկախության տոնը նշող եւ այդ մասին ճառեր ու կենացներ ասող Հայաստանը մայիսի 29-ին հայտնվեց լրիվ հակառակ փոսում, որտեղ պարզ դարձավ, որ ՀՀ-ն վաղուց բաց է թողել անկախության գնացքը եւ այսօր դարձել խաղալիք իրականում ոչ միայն Ռուսաստանի կայսրության, այլ նույնիսկ Ադրբեջանի նման արհեստական խանության ձեռքին, որը Հայաստանի եւ Ղարաբաղի խաղաքարտերն օգտագործում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները պարզելու համար։ Մայիսի 29-ին Աստանայում ստեղծվել է Եվրասիական միությունը, որի ստեղծման գագաթնաժողովի ընթացքում էլ հնչեցվել է Իլհամ Ալիեւի նամակի մասին, որով նա պահանջում է այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցում ամրագրել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների հանգամանքը։ Մինչեւ հուլիս Հայաստանին ժամանակ են տվել մի բան անելու համար։ Սակայն պարզ չէ, թե ինչ պետք է անել՝ պետք է հրաժարվե՞լ Եվրասիական միությունից, թե՞ պետք է անցակետ դնել Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ սահմանին ոչ մի անցակետ չի լինի։ Սակայն դա հայտարարել են ոչ երեկ, այլ ավելի վաղ։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նույն կերպ չի հայտարարել Աստանայում, որ ոչ մի անցակետ լինել չի կարող։ Այսինքն՝ ինչի՞ տեղ է թողել Սերժ Սարգսյանն իր լռությամբ։ Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյաննն ուղղակի չի իմացել, թե ինչ պետք է ասի։ Այսինքն՝ նա չգիտե Ալիեւի պահանջի պատասխանը, մյուս կողմից՝ այդ պահանջի պատասխանն, իհարկե, պետք է տան Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։ Սակայն այս ամենի մեջ Հայաստանի ու Ղարաբաղի հարցն է, այսինքն՝ Հայաստանն ու Ղարաբաղն են դարձել այն գնդակը, որը պտտվում է, «ռուլետկայի» մեջ է։ Այն պարբերաբար թափով պտտվում է, եւ Հայաստանն ու Ղարաբաղը պարբերաբար հայտնվում են ինչ-որ մի տեղում, որից շահում են ինչ-որ սուբյեկտներ։ Բնականաբար՝ բացի գնդակից, այսինքն՝ բացի իրենից՝ Հայաստանից ու Ղարաբաղից»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր