211652_close_icon
views-count56393 դիտում article-date 09:43 21-11-2020

Դեսպանատները հրաժարվում են ՀՀ քաղաքացիներին «վիզա» տրամադրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկություններ ենք ստանում, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ մերժում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել: Ավելին, մեզ դիմած մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրեց մերժել են բուժման նպատակով Եվրոպա մեկնելու համար «շենգենյան վիզա» տրամադրել: Ըստ այդ քաղաքացիների, պատճառաբանությունն ամենևին էլ կապված չէ կորոնավիրուսի հետ, թեպետ նաև այդ առումով է Հայաստանը անբարենպաստ վիճակում գտնվում: Հիմա ավելի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով: Բանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի և իշխանությունների կողմից ընդդիմացողների նկատմամբ կիրառվող ճնշումների հետ: Միևնույն ժամանակ, դեսպանատներին կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ զգալի ավելացել է «վիզա» ստանալ ցանկացողների թիվը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր