3227 դիտում
13:38 30-09-2014
ԱՄՆ-ը հրաժարվում է Սաակաշվիլիին վիզա տրամադրել
ԱՄՆ-ն հրաժարվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աշխատանքաին վիզա տրամադրել, տեղեկացնում է վրացական «Alia» թերթը՝ հղում անելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակին:
«Տեղեկության հավաստի լինելը շուտով հայտնի կադառնա, սակայն «ազգայինների» մոտ դա խուճապ է առաջացրել: Ամերիկյան քաղաքական էլիտան հիասթափվել է Սաակաշվիլիից: Նա փաստացիորեն զրկվել է Սպիտակ Տան հովանավորությունից: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի թիմն այլևս չի պաշտպանում Վրաստանի նախկին նախագահին»,-գրում է թերթը և հավելում, որ Սաակաշվիլիին աշխատանքային վիզա չտրամադրելու դեպքում վերջինս չի կարող հույս ունենալ ԱՄՆ-ից քաղաքական ապաստան խնդրելու հարցում:
Թերթի տվյալներով՝ Սաակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները չեն թաքցնում, որ Սաակաշվիլին կարող է ԱՄՆ-ից փախստականի կարգավիճակ ստանալ: Անձամբ Սաակշվիլին չի մեկնաբանում այդ լուրերը:
Նմանատիպ նյութեր
5914 դիտում
19:17 14-07-2017
ԱՄՆ-ն հրաժարվում է վիզա տրամադրել ռուս դիվանագետներին. Մարիա Զախարովա
56783 դիտում
09:43 21-11-2020
Դեսպանատները հրաժարվում են ՀՀ քաղաքացիներին «վիզա» տրամադրել. «Փաստ»
1732 դիտում
11:01 12-04-2014
ԱՄՆ-ը հրաժարվել է վիզա տրամադրել ՄԱԿ-ում Իրանի բանագնացին
Այս բաժնից
802 դիտում
10:22 07-01-2025
Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է Գեորգի Հաղթականի եկեղեցում
820 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
892 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի