5917 դիտում
19:17 14-07-2017
ԱՄՆ-ն հրաժարվում է վիզա տրամադրել ռուս դիվանագետներին. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվում է ռուս դիվանագետներին վիզա տրամադրել, որոնք պետքէ փոխարինեն դեկտեմբերին ԱՄՆ-ից վտարված ՌԴ դեսպանատան աշխատակիցներին։ Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Վաշինգտոնը ոչ միայն չի չեղարկել մեր աշխատակիցներին վտարելու որոշումը, այլև հրաժարվում է վիզա տրամադրել նրանց, որոնք պետք է փոխարինեն վերջիններին»,-ասել է Զախարովան։
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ «ընտրություններին միջամտելու» և «ամերիկացի դիվանագետներին ճնշելու համար»։ ԱՄՆ-ն նաև 35 ռուս դիվանագետների «պերսոնա նոն գրատա» է հայտարարել։
Նմանատիպ նյութեր
3227 դիտում
13:38 30-09-2014
ԱՄՆ-ը հրաժարվում է Սաակաշվիլիին վիզա տրամադրել
56783 դիտում
09:43 21-11-2020
Դեսպանատները հրաժարվում են ՀՀ քաղաքացիներին «վիզա» տրամադրել. «Փաստ»
1732 դիտում
11:01 12-04-2014
ԱՄՆ-ը հրաժարվել է վիզա տրամադրել ՄԱԿ-ում Իրանի բանագնացին
Այս բաժնից
703 դիտում
10:51 07-01-2025
Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ինդոնեզիան դարձել է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ
805 դիտում
10:22 07-01-2025
Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է Գեորգի Հաղթականի եկեղեցում
826 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել