211652_close_icon
views-count709 դիտում article-date 17:45 20-11-2020

ՀՖՖ-ն շարունակում է միջոցառումների շարքը արցախցի երեխաների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարևորելով հումանիտար առաքելության դերը այս օրերին՝ ՀՖՖ-ն շարունակում է անցկացնել միջոցառումների շարք Հայաստանում հանգրվանած արցախցի երեխաների համար, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը: Կանանց Հայաստանի ազգային հավաքականի անդամները և ՀՖՖ ներկայացուցիչներն այցելել էին Հավաքական թիմերի մարզական կենտրոն, որտեղ ժամանակավորապես հանգրվան գտած 160 արցախցի ընտանիքների երեխաների հետ անցկացրին տարբեր խաղեր, իսկ վերջում երեխաները ստացան նվերներ ՀՖՖ-ի և Տալլինի «Արարատ» ակումբի կողմից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր