Արցախում զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը
Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում հայրենիքին իր պարտքը կատարելիս զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը, ով գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատ-Արմենիան» ցավակցել է Էդիկի ծնողներին, ընկերներին և հարազատներին:
Էդիկ Կիրակոսյանը Երևանի «Փյունիկի» սան է: