211652_close_icon
views-count41438 դիտում article-date 13:18 07-10-2020

Արցախում զոհվել է լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. մյուս որդին էլ զոհվել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ

Արցախում զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդ Հաջյանը։ Այս մասին տեղեկացանք գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան էջից։ «Քիչ առաջ սև լուր ստացա. Զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը»,–գրել է Ղարաբաղցյանը։ Միքայել Հաջյանի մյուս որդին՝ Նորայր Հաջյանը զոհվել է 2016թ. ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Թալիշի ուղղությամբ ընթացող թեժ մարտերի ընթացքում։ Նորայր Հաջյանը մասնակցել է նաև Արցախյան ազատամարտին։ Նա 1992թ. դեկտեմբերից մինչև 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում («Արամո-114» ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, «Արծիվ-24» ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քարվաճառ, Օմարի բարձունք, Կուբաթլու, Մարտակերտ)։ Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» (04.05. 2007թ.), «Վազգեն Սարգսյան» (14.09.2011թ.), ԼՂՀ «Մայրություն» ՀԿ «Մայրական երախտագիտություն» (09.05.2009թ.) մեդալներով, ՀՀ «Արամազդ» հուշամեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու)՝ «Մարտական ծառայություն» (05.04.2016թ.) մեդալով։ [b]Լուսանկարում՝ Ապրիլյան պատերազմում զոհված Նորայր Հաջյանը [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0961977001602062304605813.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր