211652_close_icon
views-count12112 դիտում article-date 22:29 14-11-2017

Արարատ Միրզոյանը երբեք չի ընտրվել ՈՒԽ նախագահ. Էդիկ Մինասյան

Ալիկ Ղարիբյան-Արարատ Միրզոյան հակամարտությունը շարունակվում է: Ա. Միրզոյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառել էր, որ Ա. Ղարիբյանն իրեն համարել է ԱԺ-ում պատահաբար հայտնված մարդ: «Պատահաբար ԱԺ-ում հայտնված անձս, ժամանակին պարտվել եմ իրեն ուսխորհրդի նախագահի ընտրություններում, դարձել իր տեղակալը, և դա շատ վճռական նշանակություն է ունեցել իմ հոգեբանության ձևավորման վրա: Դե ինչ, ստիպված եմ տեղեկացնել՝ ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը լրիվ հակառակն է «հիշում»։ Երբ ես ղեկավարում էի ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսխորհուրդը, նա՛ էր իմ տեղակալը, թե քարտուղարը, իսկ մյուս ընտրափուլում ես այլևս չեմ առաջադրվել՝ հետաքրքրությունս կորցնելով ուսխորհրդի նկատմամբ և ցանկանալով կենտրոնանալ մագիստրոսական թեզիս վրա։ Հոգեբանության մեջ էդպիսի ֆենոմեն կա կարծեմ, երբ մարդ հիշում է իրականության լրիվ հակառակ՝ իր համար ավելի ցանկալի պատկերը», -գրում է Արարատ Միրզոյանը: [url=http://www.anews.am/single-post/2017/11/14/%D4%B1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF-%D5%84%D5%AB%D6%80%D5%A6%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A2%D5%A5%D6%84-%D5%B9%D5%AB-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%88%D5%92%D4%BD-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0-%D4%B7%D5%A4%D5%AB%D5%AF-%D5%84%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6]Anews.am[/url]-ը պարզաբանման նպատակով դիմեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանին, թե արդյո՞ք Արարատ Միրզոյանը երբևէ ընտրվել է ուսանողների կողմից որպես ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ: Պարոն Մինասյանը պատասխանեց, որ Արարատ Միրզոյանն իրենց գերազանց սովորող ուսանողներից էր և ուսանողական խորհրդի փոխնախագահն էր: «Ժամանակին ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է ընտրվել ՈՒԽ նախագահ, հետագայում՝ Ալիկ Ղարիբյանը, այնուհետ՝ Արեգ Սավգուլյանը: Արարատ Միզոյանը Ալիկ Ղարիբյանի տեղակալն է եղել: Տեղի են ունեցել ընտրություններ, որտեղ առկա են նաև արձանագրություններ։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.anews.am/single-post/2017/11/14/%D4%B1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF-%D5%84%D5%AB%D6%80%D5%A6%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A2%D5%A5%D6%84-%D5%B9%D5%AB-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%88%D5%92%D4%BD-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0-%D4%B7%D5%A4%D5%AB%D5%AF-%D5%84%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր