ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել Է, որ եթե ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, որեւիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան, հաղրոդում է ria.ru-ն:
«Կասկած չկա, որ, եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, այդ պարզաբանումները կտրամադրվեն: Դեռ ավելին, այժմ մեր դիվանագիտական գերատեսչությունների միջև ղարաբաղյան գործերի շուրջ կանոնավոր շփումներ են իրականացվում»,-ասել Է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Կրեմլը չԷր ցանկանա մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Կրեմլը պատրաստ Է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային պարզաբանումներ տրամադրել Թուրքիայի և Ղարաբաղի վերաբերյալ
2020.11.17 15:34


Twitter
Вконтакте
Одноклассники
