Կրեմլը առաջին անգամ հրաժարվել է ֆինանսական օգնություն տրամադրել Մերձդնեստրին
Ռուսաստանն առաջին անգամ հրաժարվել է ֆինանսական օգնություն տրամադրել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությանը:
Ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի, Տիրասպոլը խնդրել է 100 միլիոն դոլարի աջակցություն՝ կենսաթոշակները վճարելու և սոցիալական այլ պարտավորությունները կատարելու համար: Այդ նպատակով Մերձդնեստրի առաջնորդ Եվգենի Շեվչուկը հատուկ պատվիրակություն է գործուղել Մոսկվա: Կրեմլը, սակայն, մերժել է խնդրանքը՝ պատճառաբանելով, թե Ռուսաստանն ինքն է այժմ կանգնած լուրջ տնտեսական խնդիրների առջև: