Կրեմլը հրաժարվում է նախատեսված Պուտին-Թրամփ հանդիպման մասին տեղեկություն տրամադրել
Կրեմլը չի խոստանում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վայրի ու ժամանակի մասին որևէ տեղեկատվություն տրամադրել։ Առայժմ այդ հարցով լրագրողների համար որևիցե տեղեկություն չկա։
Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդոմ է Tass-ը։
Նա անդրադարձել է գերմանական Kronen Zeitung թերթի տարածած տեղեկատվությանը, որում ասվում է, թե երկու երկրների նախագահները հանդիպելու են Վիեննայում, հուլիսի 15-ին։
«Պատրաստ լինելուն պես նոր կհաղորդենք այդ մասին»,-ընդգծել է Պեսկովը։
Նշենք, որ հունիսի 16-ին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ավստրիական OE-24.TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել էր, որ Վիեննան առաջարկել է հյուրընկալել հանդիպումը։