ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սպասում են մանրամասների Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Թուրքիայի դերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրասիճան պաշտոնյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի բանակցություններից հետո: Տեղեկացնում է Պետքարտուղարության կայքը։
«Նրանք (Պոմպեոն և Լը Դրիանը -խմբ.) մանրամասն խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես համանախագահներ նրանք կիսել են ընդհանուր տեսակետ՝ մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի գործընթացում համանախագահների դերին… ընդունելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք բերեցին կրակի դադարեցմանը, որն իրապես շաբաթվա ընթացքում պահվում է: Բայց մենք նաև ընդունում ենք, որ մնում են շատ հարցեր, որոնք ռուսական կողմը պետք է պարզաբանի, ինչպես, օրինակ, համաձայնության պարամետրերը՝ ներառյալ Թուրքիայի դերը»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում պարզաբանել Թուրքիայի դերը ԼՂ հարցով համաձայնությունում
2020.11.17 11:24


Twitter
Вконтакте
Одноклассники
