ԱՄՆ֊ը կոչ է անում Ռուսաստանին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
ԱՄՆ֊ի իշխանությունները կոչ են արել Ռուսաստանի կառավարությանը հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիին։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին պահպանել ՄԱԿ֊ի կանոնադրության իր միջազգային պարտականությունները, և խուսափել յուրաքանչյուր պետության հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց»,֊ ասել է Քարնին։
Ըստ նրա խոսքերի, Ուկրաինայի գործերին միջամտելը Ռուսաստանի կողմից «մեծ սխալ» կլինի։