211652_close_icon

Առողջապահության նախարարությունը հերքելով հաստատում է զոհերի վերաբերյալ Միքայել Մինասյանի հրապարակած թիվը. փորձագետ

views-count2641 դիտում article-date 14:47 14-11-2020
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է առողջապահության նախարարի խոսնակի գրառումը, որտեղ նա Միքայել Մինասյանի հրապարակած զոհերի և անհետ կորածների թիվն՝ 4750, անվանում է «լկտի սուտ»։ «Այնուամենայնիվ իր բերած փաստերից հասկանալի է դառնում, որ Միքայել Մինասյանի հրապարակած առնվազն մեկ թիվը շատ ստույգ է, իսկ մյուսները՝ գուցե նույնիսկ ավելի շատ լինեն, քան նա է գրել։ Նախ խոսնակն, ասում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն է «բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմինը»: Հետո. «Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ»,-գրել է Կարեն Վրթանեսյանը: Փորձագետը պարզաբանել է՝ Միքայել Մինասյանն իր գրառման մեջ նշել է՝ «2250 զոհված և հերձված», իսկ ԱՆ խոսնակը «հերձված» բառը փոխարինել է «փորձաքննվել» բառով։ «Այսինքն Միքայել Մինասյանի ասած 2250-ը այս պահի դրությամբ արդեն 2317 է (նույնիսկ ավելի շատ, քան Մինասյանն է ասել) դարձել։ Չփորձաքննված (չհերձած) դիերի մասին «հերքման» մասն էլ, մեղմ ասած, տարօրինակ է ու կասկածելի, որովհետև փոխանակումն արդեն սկսվել է և նորերը գալիս են, ինչպե՞ս կարող է ասել, որ ոչ մի չփորձաքննված դիակ չկա»,-գրել է Կարեն Վրթանեսյանը։ Նա նշել է, որ զոհվածների մի զգալի մասը արցախցիներ են, որոնք զոհվել են Արցախում և թաղվել են Արցախում։ Մի մասը՝ նույնիսկ առանց հերձվելու, որովհետև դրա ժամանակը չի եղել, հոսպիտալներն ու հիվանդանոցները վիրավորներով խեղդված են եղել։ Նրանց մարմինները, բնականաբար, չէին բերելու ՀՀ փորձաքննության, հետո հետ տանեին Արցախ, դրա ո՛չ իմաստը, ո՛չ հնարավորությունը չկար։ Այսպիսով սույն երկարալեզու, բայց փոքրուղեղ կերպարը նախ՝ հաստատում է ՄՄ հայտնած թվերից մեկը, երկրորդը՝ պարզ է դառնում, որ ՄՄ հայտնած մյուս թվերն էլ են լրիվ խելքին մոտ։ Էս են Նիկոլի կադրերը։ Սրանք դեռ լկտիաբար փորձում են մեզ համոզել, որ երկիր կարող են կառավարել։»,-գրել է Վրթանեսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Լեզվի երկարությունը սովորաբար հակադարձ համեմատական է ուղեղի չափին. ինչքան լեզուն երկար, այնքան ուղեղը փոքր։ Օրինակ՝...

Posted by Կարեն Վրթանեսյան on 2020 թ. նոյեմբերի 14, շաբաթ

Նմանատիպ նյութեր