Փետրվարի 16-ի դրությամբ հրապարակած տվյալների հանրագումարով այս պահի դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 3849
Արցախի Պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների համաձայն՝ փետրվարի 16-ի դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։ Այդ մասին Aysor.am-ին հայտնել են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից։
Բացի այդ, հրադադարից հետո մինչ այսօր որոնողական աշխատանքերի ընթացքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:
Փետրվարի 16-ին Արցախի նախագահը հայտնեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին:
Այսպիսով՝ փետրվարի 16-ի դրությամբ հրապարակած երեք տվյալների հանրագումարով այս պահի դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը կազմում է 3849։
Հունվարի 21-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ դատաբժշկական փորձաքննություն է անցել 3450 զինծառայողի մարմին։